Jump to content

Անատոմիական, բուժական, քիմիական դասակարգման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորֆին
Մորֆին

Անատոմիական, բուժական, քիմիական դասակարգման համակարգ, բուժամիջոցների դասակարգման միջազգային համակարգ։ Օգտագործվում է կրճատ АТС (լատ․՝ Anatomical Therapeutic Chemical) կամ հայերեն ԱԹՔ (անատոմիա թերապիա քիմիա)։

Դեղերի դասակարգման համար գործում է 2 սկզբունք՝ ըստ քիմիական կառուցվածքի և դեղաբանական ազդեցության, որոնք ունեն և՛ թերություններ, և՛ առավելություններ։ Առաջին դեպքում միևնույն քիմիական դասում կարող են ընդգրկվել տարբեր դեղաբանական հատկություններով միացություններ, սակայն այս դեպքում կարելի է մշակել ստացման և վերլուծման ընդհանուր եղանակներ, ուսումնասիրել մոլեկուլների կառուցվածքի և ակտիվության միջև կապը, ինչը ժամանակակից դեղքիմիայի հիմնահարցերից է։ Երկրորդ դեպքում միևնույն դեղաբանական խմբին պատկանող դեղանյութերը կարող են ունենալ տարբեր քիմիական կառուցվածքներ, սակայն այս դեպքում կարելի է այդ կառուցվածքներում գտնել այն «ակտիվ կենտրոնը» (հատվածը), որով պայմանավորված է տվյալ ակտիվությունը։ Այս հարցի լուծումը հնարավորություն է տալիս նոր դեղանյութերի «կառուցման» առաջին փուլը (մտահղացում) հագեցնել նոր քիմիական կառուցվածքներով։ Մորֆինի (կամ ներհակորդների) կառուցվածքային տարրերից մեկը (ընդգծվածը) կարելի է գտնել բազմաթիվ բնական կամ սինթետիկ ցավազրկողների (պենտազոցին, նալբուֆին, բուտորֆանոլ, պրոմեդոլ...) մոլեկուլներում։

Դեղերի իրացման հետազոտությունները սկիզբ դրեցին դեղերի դասակարգման նոր միջազգային համակարգի (Օսլո, 1993), որը հայտնի է ATC (Anatomical Therapeutic Chemical, ռուսերեն՝ ATX) անունով և ներառում է դեղի ազդման թիրախը (A), ազդման տեսակը (T), քիմիական կառուցվածքը (C): Դեղի կոդի հետ նշվում է նաև ներմուծվող դեղի օրական սահմանված բուժիչ դեղաչափը` Defined Daily Doses – DDD [N-nasal (քթի մեջ), O-oral (բերանի խոռոչով), P-parenteral (ներարկում), R-rectal (ուղիղ աղիքային), V-vaginal (հեշտոցային)...]:

Յուրաքանչյուր դեղի համար ATC կոդը ունի 7 նիշ, որոնցից 1-ը, 4-ը, 5-ը տառային են։ Առաջին տառը և անատոմիական օրգանների ու համակարգերի անվանումների առաջին տառերը հնարավորին չափով համաձայնեցված են լատինական այբուբենի հետ և ցույց են տալիս դեղի ազդման անատոմիական օրգանը կամ համակարգը (տես աղյ. 1): Հաջորդ թվերը ցույց են տալիս ընդհանուր դեղաբանական դասը, դեղի անմիջական ազդեցությունը, քիմիական դասը, որոշակի քիմիական միացությունը (տես աղյ. 2): Օրինակ՝ N - ներվային համակարգ, N01 – անզգայացնողներ, N01A - ընդհանուր անզգայացնողներ, N01A A - եթերներ, N01A A01 – դիէթիլեթեր, կամ N01B – տեղային անզգայացնողներ, N01B A – ամինաբենզոյական թթվի էսթերներ, N01B A02 – նովոկային։ Միևնույն ակտիվ նյութ պարունակող դեղը կարող է ունենալ մի քանի կոդ՝ կախված մի քանի ակտիվության ցուցաբերումից, դեղաչափերից, դեղաձևերից, հարակից այլ ակտիվ նյութերի հետ զուգակցումներից։ Օրինակ հայտնի է, որ ացետիլսալիցիլաթթուն (ասպիրին) ազդում է աղեստամոքսային համակարգի վրա (A01A D05), հակաագրեգանտային միջոց է (B01A C06), ցուցաբերում է հակաբորբոքային, ջերմիջեցնող և ցավազրկող ազդեցություն (N02B A01), կարող է զուգակցված լինել անալգինի... (առանց հոգեմետների՝ N02B B52), կորտիկոստերոիդների (M01B A03), հակաագրեգանտների (B01A C30), արյան մակարդման առանցքային ֆերմենտի՝ տրոմբինի ինհիբիտորների, բացի հեպարինից (B01A C...), հոգեմետների (N02B A71) հետ և առանց հոգեմետների (N02B A51)...: Լևոմիցետինի (Chloramphenicol) կոդերն են՝ D10A F03, G01A A05, J01B A01, S01A A01: Բոլոր դեղերին ուղեկցող փաստաթղթերում պարտադիր նշվում են ATC կոդերը։

Կոդ Թիրախ օրգան կամ համակարգ Content
A Աղեստամոքսային ուղի, մետաբոլիզմ Alimentary tract and metabolism
B Արյուն, արյունաստեղծ համակարգ Blood and blood forming organs
C Սրտ-անոթային համակարգ Cardiovascular system
D Մաշկ Dermatologicals
G Միզատար ուղիներ, սեռական հորմոններ Genito-urinary system, sex hormones
H Հորմոնային պատրաստուկներ,

բացի սեռական հորմոններից և ինսուլինից

Systemic hormonal preparations,

excluding sex hormones and insulins

I Հակավարակային միջոցներ Antiinfectives for systemic use
L Հակաուռուցքայիններ, իմունամոդուլյատորներ Antineoplastic, immunomodulating agents
M Ոսկրա-մկանային համակարգ Musculo-skeletal system
N Նյարդային համակարգ Nervous system
P Հակապարազիտային, միջատասպան Antiparasitic products, insecticides, repel.
R Շնչառական համակարգ Respiratory system
S Զգայական օրգաններ Sensory organs
V Այլ Various
Կոդ A A
A01A Ստոմատոլոգիական միջոցներ Stomatological preparations
A01A A Կարիեսը (ոսկրափուտ, խոշակ) կանխարգելողներ Caries prophylactic agents
    • 01-sodium fluoride, 1,1 գ, O
    • 02–Sod. monofluorophosphate...
A01A B Հակավարակային տեղային օրալ միջոցներ Antiinfectives for local oral treat.
    • 02–Hydrogen peroxide, 60 մգ, Օ
    • 03–Chlorhexidine, 30մգ Օ,...
A01A C Կորտիկոստերոիդներ (տեղային օրալ) Corticosteroids for local oral treat.
  • 01 – Triamcinolone,
  • 02 – Dexamethazone...
A01A D Այլ տեղային օրալ բուժամիջոցներ Other agents for local oral treat.
  • 01 – Epinephrine,
  • 05– Acetylsalicylic acid...
A02 Հակաթթվայիններ, ստամոքսիխոցի, փորափքանքի բուժման միջոցներ Antacids (peptic ulcer and flatulence
A02A Հակաթթվային միջոցներ Antacids
A02A A Mg-ի միացություններ Magnesium compounds
  • 01 – MgCO3,
  • 04 – Mg(OH)2, 3 գ O, ...
A02A B Al-ի միացություններ Aluminium compounds
  • 07 – Aluminium glycinate...
A02A C Ca-ի միացություններ Calcium compounds
  • 01 – Calcium carbonate...
A02A D Al, Mg, Ca-ի զուգակցումներ Combinations (Al, Mg, Ca comp.)
A02A F Հակաթթվայիններ, փորափքանքի (մետեորիզմ) բուժամիջոցներ Antacids with antiflatulents
A02A G Հակաթթվային և հակասպազմային Antacids with antispasmodics
A02A H Հակաթթվայիններ NaHCO3-ի հետ Antacids with sodium bicarbonate
A02A X Հակաթթվայինների զուգակցումներ Antacids, other combinations
A02B Ստամոքսի խոցի բուժամիջոցներ Drugs for treatment of peptic ulcer
A02B A H2- հիստամինային ընկալիչների պաշարիչներ H2 – receptor antagonists
  • 01 – Cimetidine, 0,8 գ, Օ, P,
  • 02 – Ranitidine, 0,3 գ, Օ, P,...

ATC համակարգում գործում են հետևյալ սկզբունքները՝

  • դեղանյութի (substantia) ներառումը համակարգում չի երաշխավորում դրա կիրառումը,
  • համակարգը արդյունավետության մարկետինգի միջոց չէ,
  • կիրառումից հանված դեղերի կոդերը նորերի համար չեն օգտագործվում,
  • կոդերի փոփոխությունները նվազագույնն է և հիմնավորված,
  • միևնույն կոդով մեկից ավելի դեղեր չեն լինում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քիմիայի և դեղագիտության համառոտ հանրագիտարան, Ռ. Հակոբյան, 2016, Dex.am Արխիվացված 2016-09-08 Wayback Machine,
  • Alternations in ATC classification (valid from January 2009),
  • Лекарственные средства, М.Д.Машковский, “Новая Волна”, 2012: